ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների ընթացքը

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը գրեթե բոլոր ընտրատեղամասերում հիմնականում խաղաղ միջավայում է անցել: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն՝  նշելով, որ  ընտրողները սեփական կամքն արտահայտելու հնարավորություն են ունեցել:

«Ժամը 20:00-ին բոլոր ընտատեղամասերը փակվել են: Այն ընտրատեղամասերում, որտեղ հերթեր են գոյացել, ընտրողներին օրենքի համաձայն  ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվել»,-ասել է Միքելաձեն՝ տեղեկացնելով, որ  ընտրատեղամասերի փակվելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են ձայների հաշվարկը:

«Վերջնական արձանագրությունները ստանալուն պես ԿԸՀ-ն փուլ-առ-փուլ կներբեռնի դրանք www.results.cec.gov.ge պաշտոնական կայքում: Ստացած արձանագրությունների տվյալները օպերատորների կողմից կտեղափոխվեն հատուկ ծրագիր եւ արձանագրությունները ստանալուց հետո 2 ժամվա ընթացքում կայք էջում կհրապարակվեն 50 մեծամասնական ընտրատարածքների նախնական տվյալները և կթարմացվեն»,-հայտարարել է  ԿԸՀ-ի մամուլի խոսնակը:

Թողնել պատասխան