ԿԸՀ-ը բացառում է, որ հոկտեմբերի 8-ից մինչ օրս կարող է ընտրողի մատը հատուկ հեղուկով պիտակավորված մնալ

Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում հատուկ հեղուկով պիտակավորված անձանց բազմաթիվ  փաստեր են արձանագրվել:  Վերոնշյալ անձինք ասել են, թե իրենց մատներին մինչ օրս մնացել է հոկտեմբերի 8-ի ընտրությունների ժամանակ  արված պիտակավորումը։ ԿԸՀ-ի խոսնակ Աննա Միքելաձեն, սակայն, հրավիրած ասուլիսում բացառել է այդ տարբերակը։

«Նման դեպքեր են գրանցվել Իսանիի և Փոթիի մեծամասնական ընտրատարածքների երկու ընտրատեղամասում։ Նրանց, ում մոտ հայտնաբերվել է պիտակավորում, թույլ չի  տրվել մասնակցել ընտրություններին: «Միացյալ ազգային շարժում»-ը երևույթը որպես խախտում է արձանագրել»,- նշել է Աննա Միքելաձեն:

Թողնել պատասխան