ԿԸՀ-ի տվյալները ժամը 15:00-ի դրությամբ

Ժամը 15:00-ի դրությամբ, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլին ընտրողների ակտիվությունը կազմել է 25,3%: Ինչպես փոխանցել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն հերթական մամուլի ասուլիսի ընթացքում, ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 626․954 քաղաքացի:

ԿԸՀ-ի խոսնակի տեղեկատվությամբ, ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 37-րդ մեծամասնական ընտրատարածքում՝ Մցխեթայում, որտեղ ընտրողների ակտիվությունը 43% է կազմել: 50 ընտրատարածքներից ակտիվություն է գրանցվել նաեւ Լանչխութի/Չոխատաուրիի ընտրատարածքում, որտեղ ընտրողների ակտիվությունը 38.7% է կազմել եւ Բաղդադի/Խարագաուլիի ընտրատարածքում որտեղ ընտրողների 36.3 %-ը մասնակցել է ընտրություններին: ԿԸՀ-ի համաձայն, ժամը 15:00-ի տվյալներով ամենից ցածր ցուցանիշն արձանագրվել է 41-րդ ընտրատարածքում՝ Գորիում, որտեղ մասնակցությունը ընտրություններին չի գերազանցել 14%-ը: Ցածր ակտիվությունը շարունակվում է նաեւ Թբիլիսիի Իսանի թաղամասում՝ 9-րդ ընտրատեղամասում, որտեղ մասնակցել է ընտրողներների 16.8%-ը:

«Այս պահի դրությամբ, բոլոր ընտրատարածքներում ընտրողները կարող են արձանագրել իրենց սահմանադրական իրավունքն առանց որեւէ տեսակի խոչընդոտի»,- հայտարարել է Անա Միքելաձեն:

Թողնել պատասխան