Կալաձեն շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք»-ին վստահելու համար

«Վրաստանում կայացան ընտրությունները եւ ժողովրդի մեծ մասը վստահեց «Վրացական երազանք»-ին»։ Հրավիրած արտակարգ ասուլիսի ընթացքում հայտարարել է  «Վրացական երազանք» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Կախա Կալաձեն:

Նա  երկրի քաղաքացիներին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ,  շնորհակալություն հայտնել  «Վրացական երազանք»-ին վստահելու համար։

«Այս օրը եւս մեկ քայլ է դեպի ժողովրդավարություն։ Ընտրությունները տեղի են ունեցել խաղաղ, ազատ եւ մրցունակ միջավայրում, որտեղ ընտրողը հնարավորություն է ունեցել սեփական կամքն արտահայտել: Մեր տվյալներով, բոլոր ընտրատարածքներում գերակշռում են «Վրացական երազանք»-ի օգտին տրված ձայները»,- հայտարարել է Կալաձեն:

Նա  ավելացրել է, որ կուսակցությունը պատրաստ է հանրության կողմից ստանձնած վստահությունն արդարացնել՝ շարունակելով  իրականացնել այն ծրագրերը, որոնք Վրաստանի քաղաքացիներին բարեկեցություն կբերեն:

Թողնել պատասխան