Վրաստանում բանկային հաշիվ չի բացվի ՌԴ՝ օկուպացիան չընդունող քաղաքացիներին համար

Լուսանկարը՝ netgazeti.ge

Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Վրաստանի բանկը» (Bank of Georgia) Ռուսաստանի քաղաքացիների սպասարկման հարցում սահմանափակումներ է սահմանել:

Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ բանկի ծառայություններից չեն օգտվի Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն դատապարտի ռուսական ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում։

ՌԴ քաղաքացիները մինչ հաշվեհամար բացելը պետք է ստորագրեն հետևյալ կետերի ներքո՝

  • ես դատապարտում եմ ռուսական ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում,
  • համաձայն եմ, որ Ռուսաստանը օկուպանտ է և ներխուժել է Վրաստան 2008-ին,  Ուկրաինա՝ 2014 ու 2022 թվականներին,
  • ես համաձայն եմ աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդունել, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստան են,
  • ես համաձայն եմ չկիսվել ռուսական կառավարության քարոզչությամբ և օգնել պայքարել դրա դեմ,
  •  ես գիտակցում եմ, որ վերը նշված պայմանների ցանկացած խախտում կհանգեցնի «Վրաստանի Բանկում» իմ հաշվի չեղարկմանը:

Բանկը նշում է, որ նշված պայմանները բոլոր մասնաճյուղերում գործում են մարտի 4-ից։ Նաև տեղեկացնում է, որ մի քանի քաղաքացի հրաժարվել է ստորագրել վերոնշյալ վերապահումները, ինչի պատճառով էլ բանկային հաշիվներ չեն բացել։