«Transparency International- Վրաստան»-ը Մարնեուլիիում լարվածության աճ է կանխատեսում

«Transparency International— Վրաստան» ՀԿ-ի գնահատմամբ, վտանգ կա, որ Մարնեուլիում ձայների հաշվարկի ընթացքում էլ ավելի կաճի լարվածությունը: Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում կազմակերպությունը գրանցել է շուրջ 50  խախտում ու 9 բողոք:

«Ուշադրություն կենտրոնում է հատկապես 36/22 ընտրատարածքը, որի մի շարք ընտրատեղամասերում ողջ օրվա ընթացքում պահպանվել է  լարվածությունը: Ընտրատեղամասերի հարակից տարածքներում մոբիլիզացվել են ընտրապայքարի մասնակից քաղաքական կուսակցությունների աջակիցները»,-ասված է «Transparency International Վրաստան»-ի տարածած հայտարարության մեջ:

ՀԿ-ը առանձնացրել է նաև Գորիի 42/32 ընտրատարածքի թիվ  44-րդ ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած  բախումը։ Հիշեցնենք՝ այստեղ ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստը։ Բախում է գրանցվել նաև Խելվաչաուրիի 72/83 ընտրատարածքի թիվ 45-րդ ընտրատեղամասում, որտեղ  տարաձայնություններ են առաջացել հանձնաժողովի անդամների ու ընտրողի միջեւ:

«Եւս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին իրենց ակտիվիստներին ու դիտորդական կազմակերպություններին պահպանել խաղաղությունը, չսրել իրավիճակը եւ հնարավորություն տալ ընտրական հանձնաժողովի անդամներին խաղաղ միջավայրում իրականացնել ձայների հաշվարկը»,- հայտարարել է «Transparency International Վրաստան» ՀԿ-ի տնօրեն Էկա Գիգաուրին

Թողնել պատասխան