Ընդդիմադիրները պահանջում են Մարնեուլիում ընտրությունները չեղյալ հայտարարել

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը  հանդես է եկել Մարնեուլիի թիվ 36-րդ ընտրատարածքում անցկացված ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է շրջանում «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ահմեդ Իմամկուլիևը:

Նրա խոսքով, ողջ օրվա ընթացքում ընտրություններն անցել են ընտրակեղծիքների, խախտումների ֆոնին ու վախի մթնոլորտում: «Սրանից ելնելով, մենք հայտարարում ենք, որ այս ընտրությունները չեն արտացոլում Մարնեուլիի ընտրողների կամքը»,-ասել է Իմամկուլիևը:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիգա Բոկերիան ասել է, որ իրենց ձեռքում  մի տեսանյութ կա, որտեղ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Զազա Բաիրամովը պատմում է, թե ինչպես է թիվ 86-րդ ընտրատեղամասում հաջողացրել քվեատուփ գցել 400 ընտրաթերթիկ:

Բոկերիայի հավաստմամբ, Զազա Բայրամովն այս տեղեկատվությունն անձամբ է պատմել «Միացյալ ազգային շարժման» նեկայացուցիչներին՝ չիմանալով, թե նրանք, որևէ կուսակցության են հարում։

Բոկերիայի խոսքով, այս փաստը եւս մի խոսուն ապացույց է, որ Մարնելուլիիում զանգվածային ընտրախախտումներ են տեղի ունեցել:

Թողնել պատասխան