Մանկական Եվրատեսիլ 2021-ում հաղթեց Հայաստանի մասնակիցը, Վրաստանը՝ 4-րդ տեղում է

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան, իսկ Վրաստանի մասնակիցը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ 2021» 19-րդ մրցույթն անցկացվել է Փարիզում, որին մասնակցել է 19 երկիր։ Վրաստանի ներկայացուցիչը բեմ դուրս եկավ երկրորդ համարի ներքո։

Նշենք, որ եզրափակիչ փուլի քվեարկության ընթացում Հայաստանը Վրաստանի մասնակցին տվել է ամենաբարձր՝ 12 միավորը, իսկ Վրաստանը Հայաստանին՝ 5 միավոր: