Նոր ձերբակալություն՝ Խորավայի սպանության գործով

Թբիլիսիի Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության հիմնական գործից անջատ հարուցված նոր գործի շրջանակներում կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները սուտ վկայություն տալու մեղադրանքով ձերբակալել են Դ. Ղ.-ին։

Վերջինս, որ ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն, ներկա է եղել հանցագործության վայրում, դիտավորությամբ սուտ վկայություններ էր տվել:

Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի (Դավիթ Սարալիձեի) հայրը՝ Զազա Սարալիձեն, ում սկսած բողոքի ակցիաների արդյունքում գործը կրկին քննվում է, ողջունել է ՆԳՆ-ի քայլը։

«Ի սկզբանե նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ անձինք սկսեցին սխալ ուղղությամբ տանել գործը, սակայն հիմա արդեն ճիշտ քայլեր են անում»,-ասել է Սարալիձեն:

Թողնել պատասխան