Ընդդիմությունը լայնամասշտաբ ցույց է կազմակերպում

Լուսանկարը՝ interpressnews.ge-ից

Այսօր՝ ժամը 15:00-ին, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» բողոքի ցույց կանցկացնի կառավարության շենքի մոտ՝ պահանջելու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխել։

Կուսակցության առաջնորդներից Դիմիտրի Շաշկինը նշել է, որ Թբիլիսիից զատ բողոքի ակցիաներ կանցկացվեն Բաթումում, ինչպես նաև աշխարհի 20 երկրներում։ Ակցիաներ կանցկացվեն Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Ստոկհոլմում, Աթենքում, Դուբլինում, Վարշավայում, Կիևում և այլն։

«Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Վրաստանը լինի Եվրամիության անդամ, ովքեր ցանկանում են, որ մեր երեխաներն ունենան ապագա, վրաց ժողովուրդն ունենա արժանապատիվ կյանք, մասնակցել ակցիաներին, — ասել է Շաշկինը։