ԱՄՆ սենատորները կայցելեն Վրաստան

ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Դիկ Դուրբինը հայտարարել են, որ Մյունխենի անվտանգության համաժողովից հետո Կոնգրեսի պատվիրակության հետ կլինեն Վրաստանում և Ռումինիայում:

Այցի ընթացքում սենատորներ Շահինը և Դուրբինը կհանդիպեն պետությունների ղեկավարների, օրենսդիր մարմինների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը։

Շահինը նշել է, որ Սև ծովը առանցքային աշխարհաքաղաքական տարածաշրջան է եվրոպական անվտանգության համար, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի դաժան պատերազմի լույսի ներքո:

«Վլադիմիր Պուտինն արդեն գործում է տարածաշրջանում իր չարամիտ ազդեցությունը ընդլայնելու համար, և մենք գիտենք, որ նրա հեգեմոնական հավակնությունները գերազանցում են Ուկրաինային տիրանալուն: Կարևոր է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցի իր սևծովյան գործընկերների հետ և ավելի ուժեղ քաղաքականություն ձևավորի տարածաշրջանի նկատմամբ։ Սա հենց այն է, ինչ ես պատրաստվում եմ քննարկել առաջիկա մի քանի օրերին»,- ասել է Շահինը:

Ըստ նրա՝ Վրաստանին սպասվում են կարևոր ընտրություններ և հնարավորություն՝ առաջ տանելու ժողովրդավարական օրակարգը։

Սենատոր Դուրբինի խոսքով, Վրաստանը, որ 2008 թվականին կորցրել է սեփական հողերը, շատ լավ գիտի Պուտինից եկող սպառնալիքի մասին: Ըստ նրա՝ Վրաստանի ապագան ուղղակիորեն անդրատլանտյան ժողովրդավարական հասարակություններում է: