Վրաստանի եվրաինտեգրման ուղեգիծը հաստատուն է․ Զալկալիանի

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Պուտինը կոչ է արել ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ցանկացող քաղաքական գործիչներին մտածել հետևանքների մասին։

«Մեր գործընկերների կողմից եվրաինտեգրման ուղղությամբ մեքն ունենք շատ ուժեղ աջակցություն, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովում»,-ի պատասխան ասել է Զալկալիանին։

Վրաստանի ԱԳ նախարարաը նշել է, որ երկրի եվրաինտեգրման ուղեգիծը հաստատուն է, ինչի համար  առաջընթաց է գրանցել պաշտպանունակության, անվտանգության և այլ ոլորտներում։

«Մենք շարունակում ենք շարժվել դեպի ՆԱՏՕ, որպեսզի Վրաստանը էլ ավելի ուժեղանա: Ինչպես նաև հզորանա մեր պաշտպանունակությունը, ամրանա պետությունն ու ժողովրդավարական հաստատությունները»,-ասել է Զալկալիանին:

Թողնել պատասխան