Վրաստանի հանրային դպրոցներում խմելու ջուրը չի համապատասխանում նորմերին. Օմբուդսմեն  

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը երկրի հանրային դպրոցներում ջրի սանիտարական վիճակի հետ կապված դիմել է Առողջապահության և Կրթության ու Գիտության նախարարություններին:

«2015-2016 թվակններին Վրաստանի հանրային դպրոցներում մատակարարվող խմելու ջրից վերցված նմուշները ցույց են տվել, որ 129 դեպքից 45-ը չի համապատասխանում գործող  սանիտարական կանոնների ու նորմերի պահանջներին»,-ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նկատում է նաև, որ այս ամենը խոսում է ջրի ոչ արդյունավետ մաքրման ու համաճարակի հնարավոր բռնկման մասին:

Թողնել պատասխան