Ճիճինաձեին պաշտպանում են ՄԱՇ-ի անդամները․ Մդինարաձե

«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն անդրադարձել է կուսակցության շարքերից Դավիթ Ճիճինաձեի հեռացմանը։

Մդինարաձեն նշել է՝ ամիսներ շարունակ չի ցանկացել պատասխանել կուսակից Ճիճինաձեի մեղադրանքներին, սակայն դրանից «նա համապատասխան եզրակացություններ չարեց»։

«Դուք պատկերացրեք, որ իշխող կուսակցության անդամները հասարակությանը բոլորովին տարբեր դիրքորոշումներ ներկայացնեն, սա, ուղղակի, կնշանակի քաոս: Եվ եթե այս ամենին ավելանում է պոպուլիզմն ու թիմակիցների նկատմամբ վիրավորանքը, դա նպաստում է կուսակցության ապակայունացմանը, ինչն էլ այս պահին բխում է միայն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերից»:

Մդինարաձեի խոսքով, հենց դա է պատճառը, որ Ճիճինաձեին այսօր Նիկա Մելիան և Ռոման Գոցիրիձեն («Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներ, խմբ․) են պաշտպանում, փոխանցում է interpressnews-ը:

Հատկանշական է, որ Ճիճինաձեն, երբ հեռացրել են «Վրացական երազանք» կուսակցությունից, հայտարարել է․ «Իրականացավ Մամուկա Մդինարաձեի երազանքը»։

 

Թողնել պատասխան