Վրաստանի Էկոնոմիկայի նորընտիր նախարարը Մոսկվայում է

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նորընտիր նախարար Գիորգի Քոբուլիան մեկնել է Մոսկվա՝ ընտանիքի անդամներին Թբիլիսի տեղափոխելու նպատակով։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Գիորգի Կալանդաձեն։

Վերջինս նաև ավելացրել է, որ նախարարը, ով մինչ այս ռուսական ընկերություններից մեկում բարձ պաշտոն էր զբաղեցնում, այս օրերին պաշտոնապես ծրագրերը կհանձնի իրեն փոխարինողին։

Կալանդաձեի փոխանցմամբ, նախարարը վերոնշյալ գործերը կկարգավորի իր արձակուրդային օրերին։

«Քոբուլիան գաղտնի չէ մեկնել Մոսկվա:  Այդ մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նախարարը օրենքի սահմաններում օգտվում է հասանելիք արձակուրդից»,-ասել է մամուլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախարարը նոր աշխատանքը կսկսի երկուշաբթի օրվանից: Փոխանցում է interpressnews-ը։

Թողնել պատասխան