Կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցում է 1000-ը

Չինաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցում է 1000-ը: Վերջին օրվա ընթացքում Հուբեի նահանգում 103 մարդ է մահացել:

Վարակով հիվանդացածների թիվն անցում է 43 հազարը: Կորոնավիրուսի դեպքերին ոչ պատշաճ դիմակայելու պատճառով Չինաստանի կառավարությունը մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի է հեռացրել աշխատանքից:

Ինչպես հայտնի է Չինաստան է մեկնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժշկական փորձագետների խումբը, որը կհետազոտի վարակը և կփորձի դրա դեմ պայքարի ուղիներ գտնել:

Կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր Չինաստանից բացի արձանագրվել է 27 երկրում: