Ռուսական կողմը նշել է՝ որ դեպքում կվերականգնվեն Վրաստանի հետ չվերթները

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն ռուսական մեդիայի հետ հարցազրույցում խոսել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին: Նրա խոսքով, ավիաչվերթների վերականգնումը հնարավոր կլինի Վրաստանում հակառուսական քարոզարշավի դադարեցումից հետո:

Փոխնախարարի խոսքով, ավիաչվերթների վերականգնումը կքննարկվի այն դեպքում, երբ Վրաստանում իրավիճակը կկայունանա և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանված կլինի:

Ռուդենկոյի խոսքով, 2019 թվականին սահմանված արգելքը, որը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան ավիաչվերթներին, ժամանակավոր միջոցառում է, որը ստիպված էին ընդունել: Նրա խոսքով, 2019 թվականի հունիսին Ռուսաստանը ստիպված էր որոշում ընդունել չվերթների դադարեցման վերաբերյալ՝ որպես պատասխան Թբիլիսիում անցկացված հակառուսական սադրանքներին: