Քննչական ծառայությունը հինգ ընկերության ղեկավարի է ձերբակալել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական կոմիտեի աշխատակիցները Թբիլիսիում, Կախեթիի, Մցխեթայի և Աջարիայի մարզերում կեղծ փաստաթղթերի պատրաստման 5 դեպք են հայտնաբերել և ձերբակալել հինգ ընկերության ղեկավարի:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական կոմիտեի տեղեկատվությամբ, հետաքննությունը հաստատել է, որ մեղադրյալներն անօրինական շահույթ ստանալու նպատակով կեղծել են հարկային փաստաթղթեր, որոնց հետևանքով հասցված վնասի ընդհանուր արժեքը կազմում է 300 000 լարի:

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է ազատազրկում 2-4 տարի ժամկետով:

Թողնել պատասխան