Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է Վրաստանի տնտեսական քաղաքականությանը

Վրաստանի կառավարությունն ամփոփել է արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեկտեղ ընդլայնված ֆինանսավորման ծրագրի մեկամյա աշխատանքը:

Կառավարության ներկայացուցիչները դրական են գնահատել հիմնադրամի հետ համագործակցությունը և նշել, որ մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են:

«Համագործակցության հաջողված ավարտը հաստատում է, որ արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է Վրաստանի կառավարության տնտեսական քաղաքականությանը: Կառավարության 4 կետից բաղկացած ծրագիրն ուղղված է մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և բնակչության համար արդյունավետ ծառայություններով ապահովմանը»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Մերսեդես Վերա Մարտինն ասել է, որ համաձայնության են եկել ընդլայնված ֆինանսավորման վերաբերյալ: Գործադիր մարմինները հունիսին կքննարկեն գումարի չափը, որից հետո հնարավոր կլինի ֆինանսավորումը:

Լուսանկարը՝ ghn.ge

Թողնել պատասխան