Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է

Այսօր` դեկտեմբերի 28-ին, Ախալցիխեի շրջանային դատարանը բավարարել է դատախազության կողմից ներկայացված ապացույցները՝ կնոջ հանդեպ իրականացրած բռնության և սպառնալիքների փաստով մեղադրյալ Ի.Գ.-ին դատապարտելով 3 տարվա ազատազրկման:

Դատարանում ուսումնասիրված ապացույցների համաձայն, 2018 թվականի հուլիսի 17-ին, կանխամտածված հանցագործության համար հեռակա դատապարտված Ի.Գ.-ն կնոջը բանավոր և ֆիզիկական վիրավորանք է հասցրել ու սպառնացել դանակով սպանել:

Իրավապահները Ի.Գ.-ին ձերբակալել են 2018 թվականի հուլիսի 17-ին: Դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 1261-րդ հոդվածի առաջին (ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ բռնություն կիրառել) և 151-րդ հոդվածի առաջին մասի (ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սպանության սպառնալիք) հատկանիշներով: