Թբիլիսիում 34 փախստական ընտանիք բնակարան կստանա

Վրաստանի բռնազավթված շրջաններից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը Թբիլիսիում (Գուդամակղրայի փողոցում) 34 փախստական ընտանիքի համար բնակարան է գնել:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն հանդիպել է փախստականներին և տեղեկացրել, որ բնակարանները շուտով փոխանցվելու են նրանց:

Փախստականներն այդ շենքում ապրում են արդեն տարիներ շարունակ, սակայն բնակարանները չէին սեփականաշնորհվում, քանի որ շենքը մասնավոր սեփականություն էր համարվում: Նշված բնակարանների փոխարեն նախարարությունը 1 միլիոն 200 հազար լարի է վճարել:

2013 թվականից մինչ օրս, նախարարությունը փախստականներին մոտ 1600 բնակարան է փոխանցել: