Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի

Վրաստանի խորհրդարանը ընթացիկ շաբաթվա ընթացքում արտահերթ նիստ կգումարի: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ հարցով օրենսդիրը այսօր կդիմի երկրի նախագահին:

Արտահերթ նիստի օրակարգում Խորավայի փողոցում անցյալ տարի սպանված դպրոցականների գործով քննչական հանձնաժողովում քննարկելիք հարցերն են: Կոբախիձեի փոխանցմամբ, հանձնաժողովում «Եվրոպական Վրաստան»-ը մեծամասնություն կկազմի:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել աղմկահարույց սպանության գործով քննչական հանձնաժողով ստեղծելու առաջարկին։

Նիստը, հավանաբար, տեղի կունենա չորեքշաբթի օրը, գրում է imedinews-ը։

Թողնել պատասխան