Վրաստանում ամռանը օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Վրաստանում ամռանը օդի ջերմաստիճանը  նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։ Բացի այդ, կանխատեսումների համաձայն, տեղումները կպակասեն։

Տեղեկացնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը՝ նշելով, որ ամռանը օդի միջին ջերմաստիճանը Վրաստանի հարթավայրերում կկազմի 20-23, լեռնային շրջաններում՝ 17-20, բարձր լեռնային գոտիներում՝ 14-16 աստիճան:

Թողնել պատասխան