Ղարիբաշվիլին կբարձրացնի Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում, որն ընթանում է Ռեյկյավիկում։

«Ռեյկյավիկի գագաթնաժողովում իմ հիմնական ուղերձը կլինի այն, որ Վրաստանը պետք է անպայման ստանա ԵՄ թեկնածուի արժանի կարգավիճակ։

Եթե իրականում մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են, որ երկիրը վերջ դնի բևեռացմանը, գա խաղաղությունն ու կայունությունը, և երկիրը շարունակի շարժվել դեպի Եվրոպա, ապա ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք կարգավիճակ՝ թեկնածուի», — ասել է Ղարիբաշվիլին։

Դեռևս հայտնի չէ՝ Վրաստանի վարչապետն արդյոք կմեկնաբանի արևմտյան գործընկերների մտահոգությունները՝ կապված Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման շուրջ։