Մերաբ Տուրավան ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Մերաբ Տուրավան։ Համապատասխան հրամանագիրը՝ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրությամբ, հրապարակվել է հունիսի 25-ին։

Հրամանագրում նշված է, որ Մերաբ Տուրավան պաշտոնից ազատված է 2026 թվականի հունիսի 25-ից։

Նշենք, որ Մերաբ Տուրավան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր անցյալ տարվա ապրիլին։ Դրանից առաջ նա հինգ տարի` մինչ լիազորությունների ժամկետի ավարտը, Սահմանադրական դատարանի նախագահն էր։

Ի դեպ, արդարադատության նախարար Պաատա Սալիան ուներ 5 տեղակալ. արդյո՞ք ինչ-որ մեկը կփոխարինի Տուրավային, թե` ոչ, դեռևս անհայտ է։ Հայտնի չէ նաև պաշտոնից ազատման պատճառը։