Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Օրենքի նախագծով կարգավորվել են համակարգային-էլեկտրոնային (օնլայն) ձևով ազարտային և/կամ շահումով խաղերի միջազգային կազմակերպման հետ կապված հարցերը։
Մասնավորապես, ներդրվել են համակարգային-էլեկտրոնային ձևով կազինոների, խաղային ավտոմատների և տոտալիզատորների խաղերի միջազգային կազմակերպման հասկացությունները և համապատասխան թույլտվությունների (լիցենզավորման) ռեժիմը։
Վրաստանի քաղաքացիներին արգելվել է մասնակցել միջազգային օնլայն խաղերին։
Փոփոխությունների արդյունքում սահմանվել են նշված թույլտվությունների տրամադրման պայմանները, վավերականության ժամկետը, թույլտվության պահանջները և գործունեության վերահսկման մեխանիզմները։
Սահմանվել է նաև, որ միջազգային կազմակերպման շրջանակներում անցկացվող խաղերին Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն անթույլատրելի է։