Ուղղաթիռի վթարման գործով քննությունը շարունակվում է

Լուսանկարը՝ newsreport.ge

Գուդաուրիում տեղի ունեցած ուղղաթիռի վթարման գործով քննչական աշխատանքները շարունակվում են։ Զոհվածների դիակները զննվում են։

Վթարի վայրում փորձաքննության աշխատանքներն ավարտվել են։ Այժմ հետաքննությունը կորոշի՝ աղետի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն էր, մարդկային գործոնը, թե քամին։

Նշենք, որ Գուդաուրիի մոտ հուլիսի 29-ին կործանվել է սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։ Ուղղաթիռը, որի օգնությամբ ընթանում էր վթարված պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ ուղղաթիռում 8 մարդ է եղել։ Նրանք բոլորը մահացել են։ Պարապլաներավարման հրահանգիչը վիրավորվել է, իսկ նրա հետ գտնվող օտարերկրյա զբոսաշրջիկը մահացել է։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը ենթադրում է օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում:

Նշենք, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր էր հայտարարվել։

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել