Այսօր Ստրասբուրգում տեղի կունենա վերջին բաց քննարկումը օգոստոսի պատերազմի գործով

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (Case II) գործով վերջին բանավոր լսումները նախատեսված են այսօր, թբիլիսյան ժամանակով ժամը 11:00-ին:

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքով, կառավարության ներկայացուցիչները կպաշտպանեն իրենց թիմային աշխատանքի արդյունքները: Վրաստանը Ստրասբուրգի դատարանում կներկայացնի մոտ 700 նոր ապացույց՝ օգոստոսի պատերազմը հետաքննելու համար:

Երկրների միջև դատական գործը կքննի Ստրասբուրգի Գերագույն դատարանը, որը բաղկացած է 17 երկրների, այդ թվում` Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներից: Մեծ պալատը ղեկավարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների թվում են նաև Վրաստանի ներկայացուցիչ Լադո Ճանտուրիան և Ռուսաստանից՝ Դմիտրի Դեդովը:

Նիստում Վրաստանի պետական շահերը կպաշտպանեն իրավաբաններ Բրիտանիայից:

Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ այս գործով դատավճիռ կայացնելուց հետո Ստրասբուրգի դատարանը կսկսի վերանայել անհատական հայցերը:

Թողնել պատասխան