Անսթափ վիճակում երկրորդ անգամ մեքենա վարելու համար 772 մարդ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի  (ՆԳ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով, վերջին 10 ամսում 772 մարդ վարչական կարգով ձերբակալվել է անսթափ վիճակում երկրորդ անգամ մեքենա վարելու համար։

Դարախվելիձեն նշել է, որ անցյալ տարի 116-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, և նոյեմբերից մինչ այսօր 772 անձի նկատմամբ կիրառվել է վարչական կալանք։

«Դատարանի կողմից կիրառվող նվազագույն ժամկետը 5-օրյա ազատազրկումն է, միջինը` 10-օրյա ազատազրկում են կիրառում դատարանները, և տեսնում ենք, որ նման դեպքերը զգալիորեն նվազել են. դա որոշակի կանխարգելիչ ազդեցություն ունի»,- ասել է Դարախվելիձեն։ .