Ռուսաստանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները. Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ խոսել է Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակի և տեղի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների դեպքերի մասին:

Զինված հակամարտության ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության հարցերի վերաբերյալ քննարկումների ժամանակ Ջանելիձեն նշել է, որ ռուս-վրացական հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է Ռուսաստանի Դաշնության անհարգալից վերաբերմունքը Միջազգային իրավունքի նկատմամբ։

Դահլիճում հավաքվածներին Վրաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է Գիգա Օթխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի սպանության մասին:

«Ռուսաստանը շարունակում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների խախտումը: Ռուս-վրացական պատերազմից տասը տարի է անցել և Ռուսաստանի Դաշնությունը դեռ պետք է կատարի Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին առաջ քաշված կրակի դադարեցման պարտականությունները»,- ասել է Ջանելիձեն:

Թողնել պատասխան