Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անկայուն եղանակ

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մինչև մարտի 21-ը երկրում տեղումները կպահպանվեն:

Սառը օդային զանգվածները ամբողջ Վրաստանի տարածքում կպահպանվեն մինչև մարտի 19-ը ներառյալ: Տեղումներ են սպասվում ինչպես ցածրադիր գոտիներում, այնպես էլ լեռնային շրջաններում:

Մարտի 20-ին օդի ջերմաստիճանը համեմատաբար կբարձրանա, սակայն ցածրադիր գոտիներում կտեղա անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Մարտի 21-ից եղանակը կկայունանա: