Վրաստանում քաղաքացիները կծափահարեն բժիշկներին՝ ի նշան երախտիքի

Վրաստանում բժիշկներին խրախուսելու համար ամբողջ երկրի մասշտաբով քաղաքացիները նույն ժամին պատշգամբներից և պատուհաններից կծափահարեն:

Բժիշկների հանդեպ որպես շնորհակալական ծափահարությունը տեղի կունենա մարտի 18-ի երեկոյան՝ ժամը 21:00-ին:

«Սա երախտագիտության ակցիա է, որի նպատակն է մի կողմից աջակցել բժիշկներին և բուժանձնակազմին, որպեսզի գիտակցենք նրանց աշխատանքի կարևորությունը, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիներին միավորելն է ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում առանց տնից դուրս գալու, բոլոր կանոնների պահպանմամբ», — հայտարարել են ակցիայի կազմակերպիչները: