Կառավարությունն արգելեց երթուղային տաքսիներով տեղաշարժը

Վրաստանի կառավարության որոշմամբ, մարտի 18-ից արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: Այս մասին կառավարությունում անցկացված կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Գախարիայի պարզաբանմամբ, կգործեն միայն ավտոբուսները և մետրոն, որոնք պարտադիր կարգով պետք է ախտահանվեն օրական կտրվածքով: Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, այստեղ մարդիկ իրար ավելի մոտ են նստում, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը:

«Այսօր փաստացի անցնում ենք վիրուսի տարածման փուլին, ինչը նշանակում է, որ վարակվածների քանակն ավելանալու է: Էպիդեմիայի կասեցման փուլից անցնում ենք տարածման փուլ:

Հիշեցնենք, այսօրվա դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 դեպք, կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է և կազմում է 1008: Ստացիոնար վերահսկողության տակ է 64 մարդ: