Կորոնավիրուսի ապրիլի 30-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 476 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  310 310 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 27 895 թեստավորում, որից 11 090-ը հակամարմինների արագ թեստով, 16 805-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 791 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 290 767 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15  մարդ, ընդհանուր՝ 4 110 :

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.29%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4.70%, վերջին 7 օրվանը՝ 4.85%: