Սալոմե Զուրաբիշվիլին կիսվել է Դոնալդ Թրամփի թվիթով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր «թվիթերյան» պաշտոնական էջում կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթով, որտեղ վերջինս նախագահի թեկնածու Ջո Բայդենին «քնած» է անվանում:

Ջո Բայդենը, որ երկու անգամ եղել է ԱՄՆ-ի փոխնախագահ և արդեն 30 տարի Դելավերի նահանգապետն է, ապրիլի 25-ին հայտարարել է, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահական ընտրություններին:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի էջում Դոնալդ Թրամփի թվիթը մոտավորապես մեկ ժամ է եղել հրապարակված:

Նախագահ մամուլի խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլիի հայտարարությամբ, սա անձամբ Սալոմե Զուրաբիշվիլիի սխալը չի եղել, թվիթով պատահաբար կիսվել է աշխատակազմի աշխատակիցը, ով վարում է նախագահի պաշտոնական հաշիվը:

Վրաստանի նախագահի միկրոբլոգից այժմ Դոնալդ Թրամփի թվիթը ջնջված է: