Կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությունը Վրաստանում

Վրաստանում վերջին 7 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 875 պատվաստում կորոնավիրուսի դեմ։ Երկրում ընդհանուր հաշվով իրականացվել է 2 միլիոն 904 հազար 080 պատվաստում։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վիճակագրության համաձայն՝ Վրաստանում առնվազն 1 դեղաչափով պատվաստված է 1 միլիոն 372 հազար 432 քաղաքացի, այսինքն՝ չափահաս բնակչության 48,5 տոկոսը։ Ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 271 հազար 642 մարդ, այսինքն՝ չափահաս բնակչության 44,9 տոկոսը։

255 հազար 928 մարդ պատվաստվել է խթանիչ (բուստեր) դեղաչափով:

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը երկրում անցկացված 1 875 պատվաստումների մեծ մասն իրականացվել է Թբիլիսիում և Աջարիայում, իսկ Վրաստանի այլ մարզերում այսպիսի պատկեր է. Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 68, Կախեթի՝ 59, Շիդա Քարթլի՝ 35, Սամցխե-Ջավախեթի՝ 26, Գուրիա՝ 15, Մցխեթա-Մթիանեթի՝ 2, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 0։