Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («Geostat») հրապարակած զեկույցի համաձայն՝ Վրաստանում մեկ տնային տնտեսության (ընտանիքի) միջին ամսական ծախսը կազմում է 1936 լարի, ինչն ընտանիքի մեկ անդամի հաշվարկով ամսական 700-ից պակաս է՝ 603 լարի։ Ըստ հաղորդագրության՝ բնակչության ծախսերը 2025 թվականին աճել են 11.6%-ով կամ 200 լարիով, իսկ մեկ անձի ամսական ծախսերը՝ 63 լարիով։
Բնակչության ընդհանուր ծախսերում ավելացել է սննդամթերքի մասնաբաժինը. եթե 2024 թվականին ընդհանուր ծախսի 38.1%-ն էր ուղղվում սննդին, ապա 2025 թվականին սննդամթերքի ծախսի մասնաբաժինը հասել է 38.7%-ի։
Ծախսերի կառուցվածքում հաջորդ հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ.
• Երկրորդ տեղում տրանսպորտային ծախսերն են՝ 11.4%-ով,
• Երրորդ տեղում կոմունալ ծախսերն են՝ 11.3%-ով,
• Չորրորդ տեղում առողջապահության և դեղորայքի ծախսերն են՝ 11%-ով,
• Հինգերորդ տեղում հագուստն է՝ 5.8%-ով,
• Վեցերորդ տեղում երկարաժամկետ օգտագործման կենցաղային ապրանքներն են (կահույք, էլեկտրատեխնիկա և այլն)՝ 5.1%-ով,
• Կրթության ծախսերը կազմում են 2.9%,
• Այլ սպառողական ծախսերը` 13.7%:
Ամենի հետ մեկտեղ, քաղաք-գյուղ կտրվածքով սննդի ծախսերի տոկոսային հարաբերությունը ընդհանուր ծախսերի մեջ ավելի բարձր է գյուղական վայրերում, որտեղ հասնում է 41.6%-ի, մինչդեռ քաղաքներում կազմում է 37.5%: Այդուհանդերձ, ազգային մակարդակով բնակչության դրամական ծախսերի ընդհանուր 38.7%-ը բաժին է ընկնում հենց սննդի ապահովմանը։