Վրաստանում կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 448 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 6640: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 299 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 3419: Կարանտինային ռեժիմում է 5392, հատուկ վերահսկողության ներքո՝ 836  մարդ:

Կորոնավիրուսից երկրում 39 ահ է արձանագրվել: