Երբ և ինչ ձևաչափով կսկսվի ուսումնական տարին Վրաստանի բուհերում

Վրաստանի բուհերում շուտով կվերսկսվի դասապրոցեսը: Մի շարք համալսարաններ 2022-2023 ուսումնական տարին կսկսեն լսարաններում:

Թբիլիսիի պետական ​​համալսարանում ուսուցումը կվերսկսվի սեպտեմբերի 19-ից՝ ամբողջությամբ առկա ձևաչափով՝ լսարաններում։

Իլիայի պետական ​​համալսարանի բոլոր ֆակուլտետներում ուսումը կվերսկսվի սեպտեմբերի 26-ից առկա ձևաչափով՝ լսարաններում։

Վրաստանի տեխնիկական համալսարանում ուսումը սկսվում է հոկտեմբերի 3-ին, լսարաններում։

Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանում սեպտեմբերի 19-ից կվերսկսվի առկա ուսուցումը։

Կովկասի համալսարանում ևս առկա ձևաչափով՝ սեպտեմբերի 5-ին։

Վրաստանի ազգային համալսարանում ուսումը կսկսվի հոկտեմբերի 1-ին, թեև ձևաչափի մասին տեղեկությունն անորոշ է:

Այս պահին բուհերը պատրաստվում են առկա ձևաչափին, և այս որոշումը կվերանայվի միայն այն դեպքում, եթե կառավարությունը հրապարակի հեռավար ուսուցման հանձնարարականը։