Զուրաբիշվիլին իր վիշտն է հայտնում հայ ժողովրդին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրառում է կատարել իր թվիթերյան էջում` իր վիշտն ու ցավակցությունը հայտնելով Հայաստանի մայրաքաղաք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Իմ խոր վիշտն եմ հայտնում Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունից: Խորապես ցավակցում եմ իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին, բայց նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում շտապօգնության աշխատակիցներին։ Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին», — գրում է Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում: