Մեկնարկել են մագիստրատուրայի ընդունելության քննությունները

Վրաստանում այսօր մեկնարկել են  մագիստրատուրայի ընդունելության քննությունները, որոնք կտևեն մինչև հուլիսի 30-ը։ Հայտնում են գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնից։

Մագիստրատուրայի ընդունելության ազգային քննությունների ժամանակացույցն է .

հուլիսի 28 — տրամաբանություն

հուլիսի 29 — ընթերցանության ընկալում, վերլուծական գրավոր

հուլիսի 30 — տրամաբանություն

Բացի այդ, հուլիսի 28-ին կանցկացվի ուսանողների դրամաշնորհների մրցույթ:

Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի, մագիստրատուրայի քննությանը գրանցվել է ավելի քան 12.800 դիմորդ: