Վրաստանի 4 պաշտպանված տարածքները՝ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Վրաստանի Կոլխեթի և Մտիրալա ազգային պարկերը, Կինտրիշիի և Քոբուլեթիի պաշտպանված տարածքները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին տեղեկություն է տարածել Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը:

«Սա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, Սևծովյան ավազանի համար, սա միջազգային ճանաչում է. Վրաստանը կրկին հայտնվել է աշխարհի քարտեզի վրա` որպես եզակի բնություն, տարբերվող կենսաբազմազանություն ունեցող երկիր, որը ոչ միայն Վրաստանին է, այլ կարևոր է ամբողջ աշխարհի համար, ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատեց։ Այս ծրարգի վրա մենք աշխատում ենք 2019 թվականից: Այստեղ, մեր նախարարության հետ միասին, կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատած Արտաքին գործերի նախարարության ներդրումը, և, վերջապես,  որոշումը կայացվեց», — ասել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին: