Վրաստանի ՆԳՆ-ն պատրաստ է դիմել FBI-ին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Թամար Բաչալիաշվիլիի գործի բացահայտման հարցով Ամերիկայի հետախուզական բյորոյին դիմելու ու համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հաստատությունից հայտարարել են, որ նշված հարցով նախարարությունն առաջարկել է հանդիպում կազմակերպել Բաչալիաշվիլիի ընտանիքի հետ:

«Ներքին գործերի նախարարությունը կապ է հաստատել Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի հետ, առաջարկել է հանդիպել նշված հարցը քննարկելու»,- հայտարարել են նախարարությունից:

Նշենք՝ Թամար Բաչալիաշվիլին  անհետացել էր հուլիսի 18-ին: Երիտասարդ ծրագրավորողին վերջին անգամ տեսախցիկներն արձանագրել էին Թեթրիծղարո շրջանում: 5 օր աղջկան փնտրելուց հետո, նրան գտել են սեփական մեքենայի մեջ, մահացած: Մինչ այդ Բաչալիաշվիլիի ընտանիքի աջակիցներն ակտիվորեն ցույցեր էին կազմակերպում՝ համապատասխան հաստատություններին կոչ անելով գտնել աղջկան:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն գոյություն ունեցող փաստերը չեն բավարարում այն բացահայտելու համար:

Ինչպես նշել ենք նախորդ հրապարակմամբ՝ FBI դիմելու հարցն այսօր բարձրացրել էր Բաչալիաշվիլիի մայրը՝ ցույց անցկացնելով ԱՄՆ դեսպանատան առջև:

Ցույց ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. Բաչալիաշվիլիի ընտանիքը FBI-ից պահանջում է միանալ գործի նախաքննությանը