Ցույց ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. Բաչալիաշվիլիի ընտանիքը FBI-ից պահանջում է միանալ գործի նախաքննությանը

Մահացած 23-ամյա ծրագրավորող Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի անդամներն ու հարազատները Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացնում: Ինչպես լրագրողներին ասել է Թամար Բաչալիաշվիլիի մայրը՝ Թեոնա Թամազաշվիլին, ընտանիքը ցանկանում է, որ FBI-ը ներգրավվի այդ գործի մեջ:

Բաչալիաշվիլիի մայրը ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ հանդիպում է խնդրում:

Թեոնա Թամազաշվիլին դեսպանատան շենքի մոտ ծնկի է իջել՝ պահանջելով գործի  օբյեկտիվ հետաքննություն:

23-ամյա աղջկան հինգ օր որոնումներից հետո մահացած են գտել

«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». ցույց ՆԳՆ շենքի մոտ