«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». ցույց ՆԳՆ շենքի մոտ

«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». այս խորագրով ցույց է տեղի ունեցել  ՆԳՆ Թբիլիսիում տեղակայված շենքի մոտ: Ցույցը կազմակերպվել է «Շեցվալե» (թարգմանաբար՝ փոխիր) շարժման կողմից, որին միացել են նաև «Գաբեդե» (թարգմանաբար՝ փորձիր) և «Սիրցխվիլիա» ( թարգմանաբար՝ ամոթ է) կազմակերպության անդամները: Ցույցը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:

Ինչպես հայտարարել են ցույցի կազմակերպիչները՝ վերջին շրջանի աղմկահարույց գործերի հետ կապված ՆԳՆ-ին բազմաթիվ հարցեր ունեն, կազմակերպիչները հաստատությանը մեղադրում են անգործության և ոչ արդյունավետ աշխատանքի մեջ:

Ցույցի ընթացքում հիշել են 19 ամյա ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիին և 23 ամյա Թամար Բաչալիաշվիլիին, ում փնտրում էին 5 օր շարունակ, ինչից հետո այսօր՝ հուլիսի 22-ին հայտնաբերել են իր իսկ մեքենայում, սպանված:

«Սա վերաբերում է բոլոր այն հարցերին, որոնք հետզհետե կապվում են վրացական երազանքի իշխանության, այնուհետև միմյանց հետ: Որպեսզի ապագայում  ես և դուք չհայտնվենք այն իրավիճակում, որում նախօրեին Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքն էր հայտնվել, պետք է դուրս գանք փողոց»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք՝ նախօրեին ուշ երեկոյան Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը և նրանց աջակիցները բողոքի ցույց էին կազմակերպել, կոչ անելով հետաքննել գործն ու ակտիվորեն շաունակել որոնողական աշխատանքները: