Լիլոյի շուկայում 4800 մարդ է հետազոտվել

Լիլոյի շուկայում կորոնավիրուսի հետ կապված հետազոտվել է մոտ 4800 մարդ, իսկ Դինամոյի և Էլիևայի շուկաներում՝ 500-ական յուրաքանչյուրում: Այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Ինչպես հայտարարել է Գամկղրելիձեն՝ այս փուլում առկա տեղեկատվության համաձայն, խուճապի պատճառ չկա:

«Մենք ավարտեցինք հետազոտությունները: Հետազոտվել է մինչև 5800 մարդ: Այս տվյալները կամփոփվեն վաղը՝ համակարգող խորհրդում: Դինամոյի և Էլիևայի շուկաներում այս փուլում վարակի հաստատված դեպք չկա: Այն, ինչ մենք ունենք այս պահին, խուճապի մատնվելու պատճառ չէ», — ասել է Ամիրան Գամկղրելիձեն:

Նրա խոսքով՝ շուկաների ուսումնասիրությունը շարունակելու մեթոդներն ու մոտեցումները որոշվելու են վաղը: