Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ցուցանիշով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ 6 երկրներից․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ցուցանիշով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ 6 երկրներից։

Նրա խոսքով` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը Վրաստանի առաջնահերթություններից մեկն է․

«Վրաստանի առաջնահերթություններից է կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների կանխարգելումը։ 2017 թվականին վավերացնելով Ստամբուլի կոնվենցիան՝ մենք պարտավորվել ենք անդրադառնալ մարդու իրավունքների այս լուրջ խախտումներին։», — գրել է Պապուաշվիլին իր թվիթերյան էջում։

Կարդացեք նաև՝

Էթնիկ փոքրամասնությունները սակրեբուլոյում քննարկում են բռնության կանխարգելման ուղիները