Առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը գուցեև վերանայվի

Վրաստանում առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը գուցեև վերանայվի, InterPressNews-ին հայտնել է Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության (ԿԳ) հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին:

Ըստ նրա՝ իրենք դեռևս ԿԳՆ-ի հետ քննարկում են առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքի փոփոխման հարցը։ Ամիլախվարիի խոսքով՝ դպրոց ընդունվելու տարիքի փոփոխությունը կախված է դպրոցական ենթակառուցվածքների ավելացումից։

«Այժմ ուսումնասիրվում է, թե այս մեկ տարվա ընթացքում ինչպես են աճել դպրոցի ենթակառուցվածքները։ Ելնելով դրանից՝ մենք որոշում կկայացնենք այս տարի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- ասել է Ամիլախվարին։

Նա նշել է, որ, եթե ​​որոշում կայացվի երկարաձգման վերաբերյալ, ապա օրենքում այնպիսի փոփոխություններ կարվեն, որ ոչ մի աշակերտ չուշանա գրանցումից.

«Ինչպես անցած տարի, այս տարի էլ կարող ենք արագացված կարգով օրենք փոխել կամ երկարաձգել գրանցման ժամկետը։ Այս փուլում ոչ մի որոշակի բան ասել չեմ կարող։ Հավանաբար, մինչև փետրվարի վերջը կունենանք հստակ պատկեր»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Ըստ նրա՝ դպրոց ընդունվելու տարիքը պետք է լինի մինչև դեկտեմբերի 31-ը, հետևաբար` պետք է ներառի մինչ այդ ծնված երեխաներին։

Ի դեպ, 2022 թվականի օրենքի փոփոխությամբ և խորհրդարանի ընդունած որոշմամբ, 2022-2023 ուստարում դպրոց ընդունվելու իրավունք տրվեց նաև այն երեխաներին, որոնց 6 տարին լրացել է մինչև հոկտեմբերի 1-ը։ Այդ որոշմամբ 2022-2023 ուստարում առաջին դասարանցիների թիվը հասել է 2 500-ի։