Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ընդդիմադիրների կազմակերպած ակցիան դադարեցվել է մինչև մայիսի 3-ը

Թբիլիսիի քաղաքապետարանի առջև  ընդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների և իրավապահների  մասնակցությամբ  միջադեպ է գրանցվել:  

Պարեկային ծառայության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներից  պահանջել են  ազատել մուտքը, ինչը  և  դժգոհության առիթ է դարձել. ընդդիմադիր կուսակցության անդամները ասել են, որ իրավունք ունեն կանգնել այդ տարածքում: Նրանք  նաև հորդորել են Ոստիկանությանը` իրենց նկատմամբ ուժ չկիրառել` միայն այն բանի համար, որ Իվանիշվիլիի  շնորհակալությանն արժանանան:

f6c14bd30deda9952d91c997aef1fd2cԹբիլսիի քաղաքապետարանի մոտ ընդդիմադիր շարժման անդամները  հավաքվել են առավոտից` փակելով  շենքի մուտքը: Կուսակցության անդամ  Նիկա Մելիան հայտարարել էր, որ քաղաքապետին և նրա տեղակալներին թույլ չեն տալու ներս մտնել, եթե չկատարվի իրենց պահանջը:

Հիշեցնենք, որ Նիկա Մելիան քաղաքապետին վերջնաժամկետ էր ներկայացրել`  չեղյալ հայտարարել  «անօրինական»  որոշումը, ըստ որի Թբիլիսիի Բուսաբանական  այգու 29 հա հողատարածքը կանցնի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:

Մելիան  «Interpressnews»-ին  փոխանցել է, որ ինքնաբուխ հանրահավաքին մոտ 1000 քաղաքացի է  ներկա եղել, ինչն ըստ նրա մեծ թիվ է: Ակցիայի մասնակիցներն, ի թիվս այլ պահանջների,  առավոտյան հնչեցրել են նաև քաղաքապետ Նարմանիայի հրաժարականի կոչեր:

Վաղ առավոտից Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում Ոստիկանական ուժեր են կուտակվել:

«Միացյալ ազգային շարժումը»  հայտարարել է, որ դադարեցնում է ակցիաները, մինչև մայիսի 3-ը: Այդ օրը պարզ է դառնալու,   թե ով է   Բուսաբանական  այգու` 29 հա տարածքի գնորդը.

«Եթե հողատարածքը կանցնի Բիձինա Իվանիիշվիլիին, ապա դա մեծամաշտաբ ակցիաների առիթ կդառնա»,-հայտարարել է Մելիան:

Լուսանկարները` «Interpressnews»

Թողնել պատասխան