Ձերբակալվել է Բաղդաթի շրջանի գամգեբելին

Վրաստանի Բաղդաթի շրջանի գամգեբելին (տեղական կառավարման գործադիր մարﬓի ղեկավար) մեղադրվում է պետբյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ:

Նրա փաստաբան Կախա Ծերեթելին հայտարարել է, որ իր պաշտպանյալը այս պահին օգտվելով իր իրավունքից` ցուցմունք չի տվել, սակայն և չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

 «Ես գիտեմ իմ պաշտպանյալի  դիրքորոշումը՝ նա իրեն մեղավոր չի ճանաչում: Մենք անհրաժեշտության դեպքում  փորձաքննության միջնորդություն կներկայացնենեք` պարզելու որ ողջ գումարը նպատակային է ծախսվել»,-  Հայտարարել է փաստաբանը:

Վրաստանի պետական  անվտանգության գործակալության  տարածած տեղեկատվության մեջ  նշված  է, որ Բաղդաթի գամգեբելի Իրակլի Գեգեշաձեին, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, պետբյուջեից խոշոր չափերի գումար է յուրացրել:  Հետաքննությունը պարզել է, որ գումարը  կազմել է 227 654 80 լարի:  Գործը վերաբերում է 2015 թ. փետրվարի 26-ին հայտարարված դյուրացված էլեկտրոնային տենդերին:

Թողնել պատասխան